ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հավաստիացրել Է, որ Ռուսաստանը մտադիր չԷ վերականգնել ԽՍՀՄ-ը: CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում նա չի բացառել, որ որոշ երկրներ սոսկ օգտագործում են այս առասպելը որպես ընտրախավերի համախմբման միջոց:

 

«Ինձ թվում Է, որ առանձին երկրների, այդ թվում՝ փոքր երկրների համար, դժբախտաբար, դա ընտրախավերի համախմբման միջոց Է,- ասել Է նախարարների կաբինետի ղեկավարը:- Դե մենք բոլորս ենք հիշում. ռուսները գալիս են, նշանակում Է, կարելի Է համախմբվել, նշանակում Է, կարելի Է այս թեզիսով անցկացնել խորհրդարանի ընտրությունները: Դե եթե նրանց համար այդպես հարմար Է, խնդրեմ, թող զվարճանան»:

 

Մեդվեդեւն ընդգծել Է, որ «անհնարին Է վերականգնել այն, ինչն արդեն անհետացել Է, դա բացարձակապես ակնհայտ Է»: