Ռուսաստանը լրջորեն դիտարկում է խառը ամուսնություններից ծնված երեխաներին ավտոմատ կերպով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու հնարավորությունը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ այն երեխաները, ովքեր ծնվել են խառը ամուսնություններից, պետք է ավտոմատ կերպով ստանան Ռուսաստանի քաղաքացիություն՝ անկախ ծննդյան երկրից:

Պետդումայի փոխնախագահ Աննա Կուզնեցովան ճիշտ է անվանել խառը ամուսնություններից ծնված երեխաներին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու նախաձեռնությունը:

«Նախաձեռնությունը բացարձակապես ճիշտ է, ճշգրիտ: Եվ մենք դրան աջակցում ենք: Պետք է ուշադիր ուսումնասիրենք այս առաջարկը և այն իրականացնենք»,- ՏԱՍՍ-ի խոսքը մեջբերում է Կուզնեցովան:

Ըստ Կուզնեցովայի' խառը ամուսնություններից ծնված երեխաներին ավտոմատ կերպով քաղաքացիություն տալը, անկախ նրանից, թե որտեղ են նրանք ծնվել, կարող է հեշտացնել նման ընտանիքների համար շատ հարցերի լուծումը: Նա կարծում է, որ ապագայում երեխան, ունենալով երկու քաղաքացիություն, կկարողանա ինքնուրույն որոշել, թե որ երկրի քաղաքացի է ցանկանում լինել: