Մինսկի բանակցությունների քաղաքական ենթախմբում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը Վլադիմիր Զելենսկիին անվանել է հանցագործ և ասել, որ միայն նրա հանցակիցները կարող են ձգտել նրան Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել։
Ավելի վաղ մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ հանդես են եկել Զելենսկիին 2022 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու նախաձեռնությամբ։ Նրանց համապատասխան դիմումով նամակը հրապարակվել է nobelprizeforukraine հատուկ կայքում։
«Զելենսկին հանցագործ է, ում տեղը միջազգային տրիբունալի դատարանում է՝ ուկրաինացի ժողովրդի դեմ հանցագործությունների, նացիզմի վերածննդի և օրինականացման, խաղաղ բնակիչների բազմաթիվ մահերի համար»,֊ասել է Միրոշնիկը' մեկնաբանելով այս նախաձեռնությունը: Միրոշնիկի կարծիքով՝ «միայն հանցակիցները կարող են ձգտել մոլագար կերպով պարգևատրել հանցագործին»։