Կանադան համարում է, որ Ռուսաստանը չպետք է վերադառնա G7 գագաթնաժողովին: Այդ մասին հայտնում է Reuters- ը:

 

Համապատասխան կարծիք է հայտնել լրագրողների հետ զրույցում վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Նա նշել է, որ Ռուսաստանը նախկինում հեռացվել է G7 գագաթնաժողովից: «Ռուսաստանը մնում է G7-ի սահմաններից դուրս և կշարունակի մնալ այնտեղ», – հավելել է Թրյուդոն: