Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ՝ Ուկրաինայի քաղաքական և ռազմական օկուպացիայի օգնությամբ:

 

«Աշխարհը դեռ չի մոռացել Երկրորդ համաշխարհային պատերազմը, սակայն Ռուսաստանը ցանկանում է սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ: Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կհանգեցնի ողջ Եվրոպայի ռազմական հակամարտության»,-ասել է Յացենյուկը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ընթացքում:

 

Ըստ Յացենյուկի' Մոսկվան աջակցում և զինում է «ահաբեկիչներին»՝ Ուկրանայում պատերազմական տրամադրություններ ստեղծելու համար:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 25-ին, այդ ընթացքում ուկրաինական շրջաններում կներգրավվի Կանադայի 338 ներկայացուցիչ։ Եվս 162 կանադացի կընդգրկվի ԵԱՀԿ-ի դիտորդների կազմում, որոնցից 12-ն այդ երկրի խորհրդարանականներ են: