ԻԼԻՊ-ի ահաբեկիչները պատրաստվում են միավորվել «Ալ Քաիդայի» և «Թալիբանի» զինյալների հետ՝ «անպարտելի բանակ» ստեղծելու և III համաշխարհային պատերազմ սկսելու համար, հաղորդում է Dailу Star-ը: Ռազմական հակամարտություն ծայրահեղականները պատրաստվում են պատերազմ սկսել՝ հարձակվելով Հնդկաստանի վրա:
Գրոհայինները գիտակցում են, որ նախագիծը գտնվում է մշակման փուլում, քանի որ նման քայլը կհանգեցնի սուր առճակատման Միացյալ Նահանգների հետ: Խմբավորման ձգտումները սահմանված են 32-էջանոց փաստաթղթում, որին հղում է անում անգլալեզու պարբերականը:
«ԱՄՆ-ի հետ անմիջական առճակատման վրա էներգիա վատնելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք արաբական աշխարհում զինված ապստամբության վրա: Նույնիսկ եթե ԱՄՆ-ն փորձի հարձակվել մեզ վրա իր դաշնակիցների հետ միասին, որը, անշուշտ, պետք է տեղի ունենա, մուսուլմանական համայնքը կմիավորվի և վերջին դիմադրությունը ցույց կտա նրանց»,- ասված է հայտարարության մեջ:
Զինյալների հայտարարության մեջ նշվում է մեկ «ահաբեկչական բանակի» մեջ՝ պակիստանական և աֆղանական «Թալիբանի» տասնյակ խմբակցությունների առաջիկա միաձուլման մասին: Միևնույն ժամանակ 2015 թ. ապրիլի 20-ին ԻԼԻՊ-ը և «Թալիբանը» միմյանց դեմ «սուրբ պատերազմ» են հայտարարել: ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին «Թալիբանի» առաջնորդ մոլլա Օմարին վստահության անարժան, տգետ դաշտային հրամանատար է անվանել: Թալիբները, իրենց հերթին, կոչ են արել իրենց կողմնակիցներին «դիմակայել ԻԼԻՊ-ին և թույլ չտալ բարձրացնել վերջինիս դրոշը Աֆղանստանում»:
Փաստաթղթում ներկայացված է Աֆղանստանում՝ ամերիկյան զինվորականների վրա հարձակման ծրագիրը, իսկ հետագայում՝ Պակիստանում կառավարության թիրախների վրա: Այնտեղ նաև նշում է, որ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին պետք է ճանաչվի մուսուլմանների միակ ղեկավարն աշխարհում:
Daily Star-ի տվյալների համաձայն՝ բուկլետն ամերիկյան հետախուզության մոտ հայտնվել է Պակիստանի քաղաքացուց: Փորձագետները փաստաթուղթն իրական են ճանաչել և տեղեկացրել, որ միջազգային անվտանգությանն իրական վտանգ է սպառնում: