Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կանխատեսել է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը. նրա խոսքով՝ ամեն ինչ կսկսվի Ուկրաինայում։ Քաղաքական գործիչը նաև նշել է ամսաթիվը' 2027 թվական: Նա նման հայտարարություն է արել «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Ժիրինովսկին վստահություն է հայտնել, որ զորավարժությունների քողի տակ ՆԱՏՕ-ի երկրները զենք ու զինամթերք են բերում Ռուսաստանի սահմաններ:
«Սա պատերազմի նախապատրաստման ևս մեկ փուլ է, և հաջորդ զորավարժությունները 2027 թվականին կվերածվեն մարտադաշտի, իսկական պատերազմ կսկսվի», - ասել է նա:
Հարցին, թե ինչու պատերազմը կսկսվի 2027 թվականին, Ժիրինովսկին պատասխանել է, որ կցանկանար հերթական հոբելյանը նշել հանգիստ մթնոլորտում:
«Ես ուզում եմ հանգիստ նշել իմ 80-ամյակը: 2026 թվականին՝ 80 տարեկանը, իսկ հետո՝ խնդրեմ, սկսեք, մինչև իմ 85-ամյակը»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա նաև ասել է, որ ավելի վաղ Ուկրաինայում զենքի հսկայական պաշարներ կային, ինչը բավական կլիներ մի ամբողջ համաշխարհա