Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 210 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 284 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 505 հազար 866 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 368 հազար 021 հաստատված դեպք կա:
Այստեղ մահացածների թիվը 80 հազար 789 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 268 հազար 143 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 744:
Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Ռուսաստանը, որտեղ մեկ օրում գրանցվել է 11 հազարից ավելի նոր դեպք՝ ընդհանուր թիվը կազմելով 221 հազար 344: Վարակի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 2,009 մարդ:
Ռուսաստանին հաջորդում է Մեծ Բրիտանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 219 հազար 183-ի, մահացածներինը՝ 31 հազար 855-ի: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան է, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 219 հազար 070 է: Վարակից մահացել է 30 հազար 560 մարդ։ Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 176 հազար 970 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 380 մարդ: Գերմանիայում 171 հազար 879 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 569 է: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Բրազիլիան, որը շրջանցեց Թուրքիային: Բրազիլիայում հաստաված դեպքերի թիվը կազմում է 163 հազար 427, վարակի հետևանքով մահացածներինը՝ 11 հազար 168: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 138 հազար 657-ի, մահացածներինը՝ 3 հազար 786-ի:
Իրանում վարակվածների թիվը հասել է 109 հազար 286 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 685 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 918 ընդհանուր, 17 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 638-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 23 հազար 623 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 198 է, մահացածներինը՝ 198:
Եգիպտոսում 9 հազար 400 հաստատված դեպք կա, մահացել է 525 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 9 հազար 286-ի, մահացածներինը՝ 65-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 767 վարակվածության, 109 մահվան դեպքով:
Լիբանանում կա 859 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: