Հայաստանում դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 161 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342765 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2456948 վերջին մեկ օրում' 5567 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 7136 պացիենտ: Մեկ օրում նվազել է 340-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 326304 անձ' վերջին մեկ օրում 472 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 7845 է: