Հայաստանում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 138508 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 519445 վերջին մեկ օրում' 3453 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 22448 պացիենտ. մեկ օրում նվազել է 193-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 113228 անձ' վերջին մեկ օրում 1433 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2254 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է: