ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է․
«Ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 663-ի:
Կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի, փաստացի բուժվում է 626-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ:
Հայտնի է, որ կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր արձանագրվել են Երևանում, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում:
Հայաստանում գործող կարանտինային խստացված սահմանափակումների ժամկետը երկարացվել է ևս 10 օրով»: