ՄԱԿ-ի կանոնադրությունն էր, որ հիմնականում կանխեց Երրորդ համաշխարհային պատերազմը, Սանկտ Պետերբուրգի 10-րդ միջազգային իրավական ֆորումի լիագումար նիստում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Սակայն, չնայած այն բոլոր խնդիրներին և ճգնաժամերին, որոնց բախվել են Կազմակերպությունը և նրա անդամ երկրները վերջին տարիներին, անհնար է չհամաձայնել, որ հիմնականում ՄԱԿ֊ի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավական և քաղաքական մեխանիզմների շնորհիվ հնարավոր եղավ չգլորվել Երրորդ համաշխարհային պատերազմի անդունդը»,- նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։
Մեդվեդևը նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության շնորհիվ հնարավոր է եղել լուծել հետպատերազմյան աշխարհակարգի բազմաթիվ սուր հարցեր, ինչպես նաև մշակել միջազգային համագործակցության կանոններ։