Ամերիկյան The Sun թերթը նկարել է աշխարհի քարտեզը, որում ներկայացված են այն վայրերը, որտեղից կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը: Պատկերը տեղադրվել է թերթի կայքում:
Ըստ հեղինակների՝ համաշխարհային ռազմական հակամարտությունը կարող է սկսվել Թայվան կղզու (որին Չինաստանը հավակնում է), Քաշմիրի, Հորմուզի նեղուցի (որը գտնվում է գտնվում է Իրանի և ԱՄԷ-ի ջրերում) համար կռիվներով, և Հյուսիսային Կորեայի ու Միացյալ Նահանգների միջև միջուկային հրթիռներով փոխադարձ ռմբակոծություններով:
Բացի այդ, Երրորդ համաշխարհային պատերազմը, ըստ The Sun-ի հեղինակի, կարող է զարգանալ Թուրքիայի և Սիրիայի հակամարտություններից, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև միջուկային պատերազմից: Այնուամենայնիվ, The Sun-ը ամենահավանական սցենար է ճանաչել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև Թայվանի պատճառով ռազմական հակամարտությունը, որը կվերածվի գլոբալ առճակատման: