Սակրավորները հրավիրվել են շտապ օգնության բաժանմունք պացիենտի համար, որի ուղիղ աղիքում մնացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից հրետանու արկ:
Ռումբերը վնասազերծելու մասնագետներ են հրավիրվել Անգլիայի Գլոսթեր համայնքի հիվանդանոց, երբ տղամարդն ասել է բժիշկներին, որ նրա ներսում կա Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից չպայթած արկ, հաղորդում է Insider-ը՝ հղում անելով Գլոսթերշիրի ոստիկանության ներկայացուցչին:
Սակրավորների ժամանման պահին այդ առարկան արդեն դուրս էր բերվել բժիշկների կողմից, եւ սակրավորները հաստատել էին, որ արկը «գործող» չէ, ուստի բնակչության համար վտանգ չի ներկայացնում:
The Sun-ն առաջինն է հայտնել, որ պացիենտը տեղեկացրել է բժիշկներին, որ նա սայթաքել եւ ընկել է երկու դյույմ լայնությամբ հրետանային արկի վրա: Արկը նրա՝ որպես հուշ պահվող ռազմական հավաքածուի մասն է:
Metro բրիտանական թերթը հայտնել է, որ պացիենտների ուղիղ աղիքից առարկաների հեռացումն Առողջապահության ազգային ծառայության համար արժե տարեկան շուրջ 450 000 ԱՄՆ դոլար: