Քվենտին Տարանտինոն պատմել Է, որ ինքը վեպ Է գրում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի մասին, որը կինոյի սիրահար Է դառնում: Այդ մասին հայտնել Է NME-ն:
Ռեժիսորը Մարտին Սքորսեզեի հետ զրույցում գրքի հետ կապված իր աշխատանքի մասին պատմել Է Ռեժիսորների ամերիկյան գիլդիայի եռամսյակային հանդեսի աշնանային համարի համար. «Հենց այժմ ես գիրք եմ գրում: Գլխավոր հերոսը մասնակցել Է Երկրորդ համաշխարհային պատերազմին եւ շատ արյուն Է տեսել»:
«50-ականներին նա վերադառնում Է տուն: Հոլիվուդյան բոլոր ֆիլմերը նրան մանկական են թվում այն ամենից հետո, ինչի միջով նա անցել Է: Եվ ահա նա հանկարծ լսում Է Կուրոսավայի եւ Ֆելինիի աշխատանքների մասին,-հավելել Է ռեժիսորը:-Դրանք գրավում են նրան, մի քանիսը դուր են գալիս, մյուսները՝ ոչ, մի քանիսից Էլ նա գլուխ չի հանում, բայց գիտակցում Է, որ իր առջեւ արժեքավոր բաներ են»:
Գրքի վերաբերյալ ոչ մի այլ մանրամասնություն չի հաղորդվում: Բայց հրատարակությունն այն եզրակացությունն Է արել, որ ռեժիսորն առայժմ հետաձգել Է «Աստղային ուղի» լիամետրաժ ֆիլմի հետ կապված աշխատանքը: