Երրորդ համաշխարհային պատերազմը, եթե լինի, կլինի միջուկային և կործանարար: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի կործանարար միջուկային պատերազմ»,- ասել է նախարարը։
Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերի վրա, ով ասել է, որ Վաշինգտոնի կողմից Մոսկվայի դեմ սահմանված կոշտ պատժամիջոցների այլընտրանքը կլինի երրորդ համաշխարհային պատերազմը։