Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի գործողությունները՝ կապված սիրիական հակամարտության հետ, տեսականորեն՝ կարող են հանգեցնել «Երրորդ Համաշխարհային» պատերազմի: Այս մասին «Звезда» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ամերիկացի լրագորղ Ջո Լորիան, ով այժմ Իրաքում է աշխատում:
«Ողջ տարածաշրջանի համար ավելի շատ լավ կլիներ, եթե սիրիական կառավարությունը՝ Ռուսաստանի օգնությամբ, հաղթանակ տաներ, իսկ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հնարավոր ներխուժումը գլոբալ պատերազմի վտանգ է կրում», - ասել է նա:
Թուրքիայի նախագահը՝ գիտակցելով այս ամենը, նյարդայնանում է, նշել է Լորիան. «Էրդողանը չի հոգնում դիմել Օբամային և ԱՄՆ վարչակազմին: Նա բացեիբաց հարցնում է. «Դուք մե՞զ հետ եք, թե՝ ահաբեկիչների: Մենք ձեզ հետ գործընկերնե՞ր ենք: Կամ՝ դուք Սիրիայում ահաբեկիչների՞ գործընկերներն եք՝ սիրիացի քրդերի»:
Փորձագետի կարծիքով՝ դա տեղի է ունենում, քանի որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը աջակցություն են ցուցաբերում սիրիացի քրդերին, ովքեր պայքար են մղում ընդդեմ ահաբեկիչների: Լրագրողը վստահ է, որ ծայրահեղականների դեմ պայքարում քրդերը լավագույն մարտիկներից մեկն են, և առանց նրանց՝ հնարավոր չէ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:
«ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հասկանում են դա: Էրդողանին դա իսկապես հունից հանում է, նա հրապարակավ հարձակվում է Օբամայի վրա: Ակնհայտ է, որ այսօր նա փորձում է խաղալ այս քարտը, և հայտարարել սիրիացի քրդերի և PKK-ի միջև կապի մասին, որին Վաշինգտոնը ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն: Իր հայտարարությամբ Էրդողանը փորձում է ասել, թե տեսեք՝ Սիրիայի քրդերն ու Թուրքիայի քրդերը նույն բանն են», - ասել է Լորիան:
Առանց ԱՄՆ-ի աջակցության՝ Թուրքիայի քիչ հավանական է, որ կներխուժի Սիրիա, նշել է լրագրողը, սակայն, իր կարծիքով՝ նման հնարավորությունը չի կարելի ամբողջությամբ բացառել:
«Դա հնարավոր սցենար է: Սակայն, այն կարող է անմիջական հակամարտություն հրահրել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, իսկ այդ դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այս դեպքում, ՆԱՏՕ-ի վրա ճնշում կգործադրվի, որպեսզի դաշինքը օգնության հասնի Թուրքիային: Իսկ դա արդեն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև որպես պոտենցիալ պատերազմ կդիտարկվի:
Դա ամենավտանգավոր բանն է, որ կարելի է պատկերացնել այսօրվա դրությամբ, և կարող է հանգեցնել «Երրորդ Համաշխարհային» պատերազմի: Իսկ այդ մարդիկ «Երրորդ Համաշխարհային»-ի մասին խոսում են այնպես, ինչպես որ նախկինում երբեք չենք լսել», - եզրափակել է նա: