Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը 30 տարի առաջ ստորագրված Բելովեժսկու պայմանագիրն անվանել է աղետ ԽՍՀՄ-ի համար և հայտարարել, որ ժամանակակից Ռուսաստանը պատրաստ է իր շուրջն ինտեգրել նախկին խորհրդային պետության բեկորները։

30 տարի առաջ Բելառուսի կառավարության նստավայրում՝ Բելովեժսկայա Պուշչայում, Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի առաջնորդները ստորագրեցին ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիր։

«Ռուսաստանի ղեկավարության կողմից այսօր վարվող պատասխանատու և հայրենասիրական քաղաքականությունն ապահովում է երկրի միասնությունը, նրա պատրաստակամությունը և կարողությունը՝ նոր հիմքերի վրա ինտեգրելու ԽՍՀՄ մնացորդները՝ ավելի ազատորեն և անվտանգ»,-լրագրողներին ասել է Կոնստանտինովը։

Նրա խոսքով՝ Բելովեժսկայայի համաձայնագիրը որոշիչ պահ դարձավ Խորհրդային Միության կործանման գործընթացում։ «Իրականում ԽՍՀՄ-ը, որպես միասնական պետություն, լուծարվել է Բելովեժսկայա Պուշչայում»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը։