Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Ուկրաինայի հետ խաղաղ կարգավորման բանակցություններին, գրում է Gazeta-ն։
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան աջակցում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ծրագրին, որը բաղկացած է ուկրաինական հակամարտության կարգավորման տասը կետից։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել խաղաղ ճանապարհով լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը, և այժմ այդ տարբերակը մնում է իր համար ամենանախընտրելին։ Խոսնակը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երբ ուկրաինական օրենքներն արգելում են իրենց նախագահին որևէ շփում ունենալ Ռուսաստանի հետ, երբ արևմտյան երկրները «հակված չեն Կիևին այս հարցում որևէ ճկունություն թույլ տալու», կարիք չկա խոսելու խաղաղ կարգավորման հեռանկարների մասին։