Ռուսաստանը փոխել է իր դիրքորոշումը Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում, այժմ Մոսկվան այս որոշմանը վերաբերվում է այնպես, ինչպես Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերին։ Այս մասին UnHerd-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Դիվանագետն ասել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն այլևս չի կարող լինել խաղաղության համաձայնագրի մաս», - մեջբերում է պարբերականը դիվանագետի խոսքերը: Նշվում է, որ մեկ ամիս առաջ ռուսական կողմն այլ դիրքորոշում ուներ այս հարցում։
Մայիսի 10-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան ներկայացրել է Եվրամիությանն անդամակցելու համար թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաթերթի երկրորդ լրացված մասը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Կիևի կարգավիճակի վերաբերյալ որոշումը կկայացվի հունիսին։ Հենց որ երկրին տրվի թեկնածուի կարգավիճակ, կսկսվի ԵՄ-ին երկրի անդամակցության պայմանների վերաբերյալ բանակցային գործընթացը:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը կարծում է, որ սուտ կլինի Ուկրաինային խոստանալ, որ 2023 թվականի ամռանը կանդամակցի Եվրամիությանը։