Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն և Սերգեյ Սմբատյանների շուրջ շարունակում են տեղի ունենալ անհասկանալի քրեական հետապնդմանը զուգահեռ ոչ պակաս տարօրինակ զարգացումներ։

Երեկվանից տարբեր հասարակական գործիչներ ֆեյսբուկ սոցիալական ցանցով երկու տարբեր ֆեյք էջերից ստանում են այս նույնաբովանդակ գրությունը, որով իրենց առաջարկվում է աջակցություն հայտնել Սմբատյաններին' իբր համապատասխան շահագրգռվածության դիմաց։

Հայտարարում ենք, որ էժանագին այս հնարքները որևէ առնչություն, բնականաբար, չունեն Սմբատյանների հետ։ Մեր սրտացավ հայրենակիցներին խնդրում ենք լինել զգոն։ Իսկ Սմբատյանների հետ տեղի ունեցածի նկատմամբ հասարակության բացասական դիրքորոշումը, ի աջակցություն նրանց բազմաթիվ գործիչների ազնիվ ու ինքնաբուխ արձագանքը նման կերպ վարկաբեկել փորձողներին ասելիք չկա։ Նրանք պարզապես թող սպասեն իրենց բացահայտվելուն ու պախարակվելուն։

Ամոթ է...»։