ՆԱՏՕ-ն կքննարկի Ուկրաինայի անդամակցության հայտը՝ անկախ որևէ այլ երկրի դիրքորոշումից: Այս մասին «Ուկրինֆորմին» տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

 

«Հայտ ներկայացնելը կամ չներկայացնելը վերաբերում է անձամբ Ուկրաինային… Եթե Ուկրաինան որոշի ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, այդ հայտը կգնահատվի այնպես, ինչպես ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող այլ երկրների հայտերը»,- ասել է նա:

 

Գլխավոր քարտուղարը նշել է, որ անդամակցության հարցում ոչ ոք չի կարող միջամտել, բացի հայտ ներկայացնողից և դաշինքի 28 անդամներից: Նրա խոսքով՝ հիմնարար սկզբունք է այն, որ յուրաքանչյուր ազգ ունի իր ուղին ընտրելու իրավունք՝ ներառյալ անվտանգության հարցերը:

 

Սթոլթենբերգը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին Դոնբասի անջատողականներին զենք մատակարարելու համար: