Ռուսներն ու ուկրաինացիները նույն ժողովուրդը չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ մեկնաբանելով երկու երկրների ընդհանրության վերաբերյալ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:

 

«Եղբայրական ժողովուրդներ չկան պատերազմի ժամանակ: Կա միասնական ուկրաինական ժողովուրդը, որն ընթանում է դեպի Եվրոպա, եւ կա ռուս ժողովուրդ, որը խորը ճգնաժամ է ապրում»,- ասել է Պորոշենկոն հասարակական գործիչների հետ կայացած հանդիպմանը:

 

Ինչպես նշել է նախագահը, Ուկրաինան Ռուսաստանից տարբերվում է ուժեղ տեղական ինքնակառավարմամբ: «Ինքնակառավարումը եղել է ու կլինի մեր քաղաքակիրթ առանձնահատկություններից մեկը, որոնք մեզ տարբերում են Ռուսաստանից եւ մոտեցնում Եվրոպային»,- ասել է նա: