Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) պատրաստ Է աջակցելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական կարգավորմանը եւ այդ նպատակով Մոսկվա Է ուղարկում վեց արաբական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթի գլխավորությամբ: Ապրիլի 1-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին:
«Արաբական երկրները, որոնք բարեկամական հարաբեություններ են պահպանում թե՛ ռուսական եւ թե՛ ուկրաինական կողմերի հետ, ջանքեր են գործադրում ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման եւ ռազմական գործողությունների դադարեցման ուղիների որոնման ուղղությամբ»,- ասել Է նա: Արաբական շփման խմբի պատվիրակության կազմի մեջ են մտնում Ալժիրի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սուդանի արտաքին գործերի նախարարներն, ինչպես նաեւ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարը:
«Բանակցությունները կսկսվեն ապրիլի 4-ին Մոսկվայում, սպասվում Է նաեւ փոխգործակցություն ուկրաինական կողմի հետ,- նշել Է Զաքին:- Առայժմ վաղ Է խոսել ճգնաժամի կարգավորման՝ արաբների նախաձեռնության մասին, ձգտւմ ենք օգնելու հակամարտության երկու կողմերին գալու քաղաքական կարգավորման»: Խոսելով ԱՊԼ-ի հովանու ներքո կամ որեւիցե արաբական երկրում ռուս-ուկրաինական բանակցությունների փուլերից մեկի անցկացման հնարավորության մասին՝ եգիպտացի դիվանագետը պարզաբանել Է, որ «այժմ կարեւոր Է օգնել երկու կողմերին հասնելու մշտական համաձայնությունների եւ վերականգնելու խաղաղությունը»:
Ուկրաինական ճգնաժամի շուրջ արաբական շփման խմբի ստեղծման մասին որոշումն ընդունվել Է մարտի 9-ին Կահիրեում ԱՊԼ-ի Խորհրդի նիստում: Այդ խմբի խնդրի մեջ Է մտնում «հետամուտ լինել եւ անհրաժեշտ կոնսուլտացիաներ ու շփումներ անցկացնել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ճգնաժամի դիվանագիտական լուծում գտնելուն օժանդակելու նպատակով»: Ինչպես ընդգծում են համարաբական կազմակերպությունում, «աշխարհի հանդեպ այժմ ծառանում են այդ ճգնաժամի վտանգավոր հետեւանքները, առաջին հերթին հումանիտար մակարդակում»: