«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ կատարված աշխատանքը, և մենք շարունակաբար պատրաստ ենք՝ աջակցելու այդ ջանքերին, շրջելու երկարամյա հակամարտության էջը և կառուցելու ավելի լավ ապագա»։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում:
«Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին, որը կուժեղացնի կապը և տնտեսական օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին», - ասվում է Բլինկենի ուղերձում։