ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը։
«Մոսկվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես դիվանագիտական մեթոդներով»,-ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ելնում ենք նրանից, որ պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի: Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։