Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի սկզբին՝ ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շրջանակներում: