ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համաձայնագիրը և բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակումը։ Ուրախ է առաջընթաց տեսնել երկրների միջև սահմանազատման հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն։
«Մենք տեսնում ենք, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, և սահմանազատման գործընթացը նույնպես շարունակվում է։ Որոշ ժամանակ գործընթացին միացավ նաև ԵՄ-ն, ակտիվ մասնակցեց ԵՄ Խորհրդի նախագահը, և կողմերը սկսեցին համակարգված աշխատել։ Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին»,-ասել է Միխալկոն։