Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն Բաքվում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Ֆրանսիան' իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ լուծումներ գտնելու հարցում»,-մեջբերում է APA գործակալությունը:
Դեսպանի խոսքերով' Ֆրանսիան արտգործնախարարների մակարդակով քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններն ու Ղարաբաղյան հակամարտությունը: «Մենք կարծում ենք, որ ժամանակն է վերացնել հակամարտող կողմերի միջև անհաշտությունը: Ենթադրում եմ, որ որոշ մտավորական կենտրոններ պետք է մտածեն այն մասին, թե ինչ կարելի է անել տարածաշրջանի ապագայի համար: Կարևոր է, որ երկու կողմերն էլ մտածեն իրենց պայծառ ապագայի մասին»,-ասել է Մոնյեն: