Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հանուն խաղաղության՝ ինքը պատրաստ չէ փոխել Ուկրաինայի սահմանները։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Զելենսկու EPT News-ին տված հարցազրույցին։
«Մենք պատրաստ ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, հակառակ դեպքում, եթե մենք պատրաստ ենք հողի մի մասը զիջել Ռուսաստանին, ապա այս բոլոր մարդիկ իզուր են զոհվել»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ եթե հող տրվի Ռուսաստանին, նա կանգ չի առնի, ինչպես Ղրիմի գրավումից հետո կանգ չի առել։
«Եվ հետո պարզապես ժամանակ տվեք նրանց հանգստանալու՝ 2-3 տարի հետո նոր հարձակումից առաջ: Մենք դրա հետ համաձայն չենք»,- հավելել է նախագահը։
Հիշեցնենք, որ Զելենսկին ասել էր, որ ռուսական հրամանատարությունը «պատրաստվում է նոր մեծ կորուստների՝ նախատեսելով սառնարաններ»։
Ավելի վաղ Զելենսկին Ջոնսոնի հետ քննարկել է պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը։