Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հնարավոր է պահպանել միայն դաշնայնացման շնորհիվ: Այս մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Զիգմեր Գաբրիելը' Welt am Sonntag-ի հետ հարցազրույցում:
«Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, եթե այն մարզերին, որտեղ մեծամասնությունը ռուսներ են, առաջարկություն արվի,- նշել է Գաբրիելը: Իմ կարծիքով' դաշնայնացման առողջ հայեցակարգը միակ արդյունավետ ուղին է»:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկ անգամ չէ, որ դաշնայնացման դեմ է արտահայտվել: