Ադրբեջանը հանդես է գալիս Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորման օգտին»,- չորեքշաբթի օրը Լոնդոնում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է Interfax-ը։
Նա նշել է, որ Ադրբեջանը բժշկական և սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ է մատուցել Ուկրաինայի 100 երեխայի, և «նախատեսում ենք այս թիվը կրկնապատկել մինչև տարեվերջ»:
Բայրամովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը մտադիր է ականազերծման սարքավորումներ ուղարկել Ուկրաինա։