Բաքուն արձագանքել է Կանադայի արտգործնախարարի հայտարարություններին՝ հայտարարելով, թե դրանք չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանը։

«Մենք կտրականապես դատապարտում ենք ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նախարարության խոսնակը կոչ է արել Կանադայի իշխանություններին «թույլ չտալ նման սադրիչ գործողություններ, հարգել հանրապետության ինքնիշխանությունը և գործել միջազգային իրավունքի շրջանակներում»։

«Հակառակ դեպքում սա ոչ այլ ինչ է, քան վնաս խաղաղության գործընթացին»,- ասել է Հաջիզադեն։