«Ադրբեջանը վճռական է՝ նայելու ապագային։ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին'տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների շրջանակներում»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում այցով գտնվող Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Այս մոտեցումը պետք է բխի միջազգային բոլոր դերակատարների շահերից»,-շեշտել է Բայրամովը: