Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ խաղաղության և երկկողմ հարաբերությունների կարգավորման, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը։
«Ադրբեջանը հաստատել է Եվրասիայի ավելի լայն քարտեզի վրա ամենաերկարատև հակամարտություններից մեկի լուծման մոդելը։
ԵԱՀԿ-ն չկարողացավ լուծել հակամարտությունը, թեև ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ-ի առջև ծառացած խնդիրներից մեկն է հենց այս ինստիտուտի ստեղծման օրից։
Ադրբեջանի օրակարգն այժմ ուղղված է խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։
Բայց խաղաղության ցանկացած ներգրավվածություն պահանջում է, որ երկու կողմերը կատարեն իրենց դերը, և Հայաստանը նույնպես պետք է կատարի իր դերը ու դրսևորի բարի կամք:
«Այժմ մեր տարածաշրջանում ի հայտ են եկել նոր իրողություններ և ստատուս քվո։ Այս նոր իրողությունները հիմնված են արդարության և օրինականության վրա»,-ասվում է Հաջիևի X-ի էջում հրապարակված գրառման մեջ: