Թուրքիայի կառավարության փետրվարի 16-ին կայանալիք նիստի ժամանակ անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտնում է թուրքական hurriyet-ը:
Նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Թուրքիայի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես բարձր գնաճի հարցը, Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում առկա լարվածությունը և այդ հարցում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը, ՌԴ նախագահ Պուտինի' Թուրքիա այցի նախապատրաստական աշխատանքները, Իսրայելի նախագահի' հաջորդ ամիս կայանալիք այցը Թուրքիա, գնահատվելու են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները։
Նշվում է, որ քննարկվելու է նաև Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների մակարդակով բանակցություններում առկա իրավիճակը։
Նիստի ավարտին Թուրքիայի նախագահը ուղերձով դիմելու է քաղաքացիներին: