Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Sabah թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը։ Նա ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են այն քայլերը, որ կարող են իրագործվել առաջիկայում:
Ինչպես հայտնել ենք, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին՝ Վիեննայում։