Առաջիկա մի քանի շաբաթներին հնարավոր է տեղի ունենա համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներիր հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը' պատասխանելով APA-ի հարցմանը:
«Մենք շահագրգռված ենք խաղաղ ճանապարհով հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում»,- ասել է նա: Ուորլիքը նշել է, որ տարածաշրջան համանախագահների հերթական այցի ժամկետը դեռևս որոշված չէ:
«Մոտակա մի քանի շաբաթներին կարող է կայանալ մեր հանդիպումն արտաքին գործերի նախարարների հետ: Մենք հուսով ենք, որ նախագահները կկատարեն 2014 թվականին Փարիզում ստանձնած պարտավորությունները և կշարունակեն երկխոսությունը: Հակամարտության բանակցությունների ուղիով լուծումը հնարավոր է միայն միմյանց հետ աշխատելու համար կողմերի միջև քաղաքական կամքի առկայության դեպքում»,- ասել է Ուորլիքը: