ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս ունի, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև հանդիպման ճանապարհը կգտնվի: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԱՄՆ համանախագահը:

 

Հերթական անգամ առաջ տանելով միտքն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաջողությունը կամ ձախողումը կախված է կողմերի դրսևորած քաղաքական կամքից' Ուորլիքն ընդգծել է. «Բանակցային սեղանի շուրջ նոր գաղափարների առաջադրման և բանակցային լուծման վերաբերյալ կողմերին օգնություն ցույց տալու համար ինձ անհրաժեշտ է համագործակցել իմ ռուսաստանցի ու ֆրանսիացի գործընկերների հետ»:

 

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը նաև ընդգծել է, որ անհամբեր սպասում է կամ տարածաշրջանում, կամ որևէ այլ տեղ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպմանը' բանակցային գործընթացի շուրջ աշխատանքներ սկսելու համար: