Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտնում է գերմանական Сicero ամսագիրը։
«Ով կարծում է, որ այս պատերազմը կավարտվի ռուս-ուկրաինական բանակցությունների միջոցով, նա այս աշխարհում չի ապրում։ Իրականությունն այլ տեսք ունի։ Ուստի ամերիկացիները պետք է պայմանավորվեն ռուսների հետ։ Եվ այդ ժամանակ պատերազմը կավարտվի»,- ասել է նա։
Ավելի վաղ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է փոխի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշման քաղաքականությունը ուկրաինական հակամարտության պատճառով։ Նրա խոսքով՝ հակառուսական պատժամիջոցները, որոնք Արեւմուտքը կիրառում է Մոսկվայի նկատմամբ, միայն վնասում են Եվրոպային և չեն նպաստում հակամարտության կարգավորմանը։