Ապրիլի 27-ի առավոտյան ճեպազրույցում ՌԴ ՊՆ-ն զեկուցել է պատերազմի ընթացքի մասին։ Գլխավորը տեղեկությունները հետևյալն են․
Ռազմական գերատեսչությունը հայտնել է Զապորոժիեի ալյումինի գործարանի տարածքում ծովային «Կալիբր» հրթիռային հարվածների մասին։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ոչնչացվել են ուկրաինական զորքերի համար ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից մատակարարվող օտարերկրյա զենք-զինամթերքով անգարները։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը գիշերը հարձակվել են Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտների վրա։ ՊՆ-ն պնդում է, որ իրենք ոչնչացրել են մեկ ուկրաինական Buk-M1։
Հրթիռային զորքերը և հրետանին գիշերը գնդակոծել են 432 տարածքներ՝ զինտեխնիկայով, 67 հրետանային դիրքեր, բազմակի հրթիռային համակարգերի 2 մարտկոց և 7 զինամթերքի պահեստ։