Ուկրաինայի Գերագույն ռադան լուծարել է Ռուսաստանի հետ մի շարք համաձայնագրեր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

 

Խոսքը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրերի մասին է (կողմ է քվեարկել 272 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226-ի փոխարեն), Մոլդովայում ռուս զինվորականների տրանզիտի մասին (կողմ է եղել 265 պատգամավոր), գաղտնի տեղեկատվության փոխադարձ պահպանության (աջակցել է 261 պատգամավոր), ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին (կողմ է եղել 268 պատգամավոր) և ռազմական միջպետական ուղևորափոխադրումների մասին (կողմ է եղել 264 պատգամավոր):