Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդել է «Грузия-online»-ը:

 

Ռիչարդ Նորլանդը հայտարարել է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլիի հետ հանդիպման ժամանակ վերջինս մանրամասն տեղեկություններ է ներկայացրել:

 

«Ես կփոխանցեմ այս տեղեկություններն ԱՄՆ կենտրոնական կառավարությանը, և, թերևս, հետագայում պաշտոնական հայտարարություն կարվի: Իսկ մինչ այդ, կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների հետ կնքված ոչ մի պայմանագիր»,- ասել է դեսպանը:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից ֆինանսական աջակցությունը Աբխազիային կկրկնապատկվի: Նրա խոսքով' դա պայմանավորված է դաշինքի և ռազմավարական գործընկերության պայմանագրի կնքման հետ: