Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսատանի Դաշնության զինված ուժերը կլինեն Արևելայն Ուկրաինային տարածքում այնքան ժամանակ, որքան որ կպահանջի երկրում կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

«Ուկրաինայում տեղի ունեցող ճգնաժամային իրավիճակը սպառնում է մեր եղբայրներին, հայրենակիցներին: Մենք պետք է ամեն գնով աջակցենք Ղրիմին և կանխենք արյունահեղությունը: Մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել նրանց, ովքեր դրա կարիքին ունեն: Ռուսատանի Դաշնության զինված ուժերը կլինեն Արևելայն Ուկրաինային տարածքում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով», - ասվում է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի նստավայրից հայտարարել էին, որ Ռուսաստանը անուշադրության չի մատնի Ղրիմի նախարարների խորհրդի ղեկավար Սերգեյ Ակսենովի դիմումը Վլադիմիր Պուտինին' իրենց աջակցելու և ինքնավար պետության տարածքում խաղաղություն ապահովելու վերաբերյալ: