Բելառուսի Բրեստի մարզում ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հայտնում է Բելառուսում ՌԴ դեսպանությունը։
Ռուսական պատվիրակության կազմը չի փոխվել. այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Ընդգրկված են նաև փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը և Դումայի միջազգային հարաբերություններ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
Ուկրաինական կողմում բանակցություններին ներկայացել են Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը և ուկրաինացի այլ քաղաքական գործիչներ։