Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է՝ ինչպես են իր 14, 15 և 16 տարեկան որդիները «չեչեն զինվորների պես» կռվում Ուկրաինայում։ Այս մասին նա գրել է իր Telegram-ի ալիքում։

«Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ախմատ-Խաջի Կադիրովի թոռները՝ Ախմատը, Էլին և Ադամը այցելել են շփման գիծ, որտեղ այս պահին կատաղի մարտեր են ընթանում ուկրաինացի ազգայնականների հետ։ Ինչպես վայել է չեչեն զինվորներին, նրանք անմիջապես գործի են անցել։ 
Ախմատը, Էլին և Ադամը մի քանի օր է, ինչ Չեչնիայի Հանրապետության պատվիրակության կազմում ակտիվորեն որոնում են Իչկերյան գումարտակի անդամներին՝ ճանապարհին այցելելով չեչնիայի անվտանգության ուժերի տեղակայման վայրեր և առաջավոր դիրքեր։ Սակայն, ինչպես երևում է, սպասելիքներին վիճակված չէր իրականանալ։ Ախմադ-Խաջիի թոռները մնացին իրենց դիրքերում, մինչև հետ մղեցին նացիստների հերթական հակագրոհը։

Մինչ բազմոցային «մոջահեդները» թաքնվում են իրենց փոսերում, պարբերաբար հայտարարություններ անում, մենք շարունակելու ենք հարձակողական գործողությունը՝ դրանով իսկ գործով ապացուցելով մեր խոսքը՝ մենք ուժեղ ենք»,-գրել է Կադիրովը՝ տեսանյութ կցելով որդիների մասնակցությամբ ռազմական գործողությունների վերաբերյալ։