Իրաքի Այն ալ-Ասադ ավիաբազան երկրի արևմուտքում գտնվող Անբար նահանգում, որն օգտագործվում է միջազգային կոալիցիայի զորքերի կողմից, հրթիռակոծվել է։ Այս մասին հայտնում է Shafaq News պորտալը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ առնվազն երկու հրթիռ է արձակվել ավիաբազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են նաեւ ամերիկյան ուժեր, դրանց տեսակն անհայտ է։
Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են օպերացիա՝ պարզելու այն տարածքը, որտեղից արձակվել են արկերը։ Հնարավոր նյութական վնասների կամ հարձակման հետևում կանգնած լինելու մասին տեղեկություն չի հաղորդվել։