Հուլիսի 27-ին հրթիռակոծման Է ենթարկվել ամերիկյան ռազմակայանը Սրիայի Հասեկայի նահանգում, որը գտնվում Է երկրի հյուսիս - արեւելքում: Այդ մասին հայտնել Է SANA լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ռազմակայանը, որին հարված Է հասցվել, գտնվում Է նահանգի հարավի Էշ Շադդադի քաղաքի շրջանում:
Ինչպես հաղորդում Է Al Mayadeen հեռուստաալիքը, ընդամենն ամերիկյան ուղեփակոցի կողմն Է արձակվել երեք հրթիռ. դրանցից մեկն ընկել Է թռիչքա-վայրԷջքային գոտուց 200 մետր հեռավորության վրա, մյուս երկուսը՝ զորանոցների մոտ: Բոլոր արկերը թռել են Իրաքին սահմանակից Թել Էշ Շայիրի տարածաշրջանից, որը վերահսկվում Է «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈՒ) քրդական կազմավորումների կողմից: ԺՍՈՒ-ի կողմից մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: