ԱՄՆ—ն, Մեծ Բրիտանյան և Ֆրանսիան այսօր՝ ապրիլի 14—ին ագրեսիա են սկսել Սիրիայի դեմ։ Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը: Ըստ այդմ, սիրիական հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղում հրթիռային հարվածները Սիրիայի տարածքում։
Al-Mayadeen հեռուստաալիքը հաղորդում է ր հարվածներից մեկը եղել է Դամասկոսի հյուսիսում Բարզե շրջանում: Հարձակման է ենթարկվել այնտեղ տեղակայված գիտահետազոտական կենտրոնը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: