Սիրիայում՝ Սալմա բնակավայրից ոչ հեռու գտնվող՝ ռուս լրագրողների մեքենայի մեջ ընկած ականը պատրաստված է եղել ԱՄՆ-ում: Փորձագետներն արդեն եկել են այն եզրակացության, որ այն կարող էր հայտնվել զինյալների ձեռքում Թուրքիայից կամ այսպես կոչված զինված սիրիական ընդդիմության զինանոցից, որտեղ ամերիկյան ականանետերը կարող էին հայտնվել Սաուդյան Արաբիայով: 

 

Հիշեցնենք, որ ռուս լրագրողները երեք ավտոմեքենաներով ուղևորվում էին դեպի Սալմայում գտնվող բարձրադիր գագաթ, որը մի քանի օր առաջ համառ մարտերի արդյունքում գրավել են սիրիացի զինվորականները: 

 

Պայթյունի հետևանքով երեք լրագրող բեկորային վնասվածք է ստացել: